Կայացել է ՄՀՄԻ հերթական նստաշրջանը Դուբնայում
Նոյեմբերի 22-25-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Դուբնայում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ գիտական խորհրդի 122-րդ նստաշրջանի առաջարկությունները, 2018 թ. բյուջեի նախագիծը, ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքում ընդունված առաջարկությունները, ՄՀՄԻ 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտորական ստուգման արդյունքները:
Ամփոփվել են ՄՀՄԻ 2017թ. գործունեության արդյունքները և մշակվել են առաջիկա տարիների ռազմավարական զարգացման գերակա ուղղությունները և պլանները: Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ` ՄՀՄԻ 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփման և ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունների, հիմնական գիտական նախագծերի ներկա կարգավիճակի և հեռանկարների, ինչպես նաև 2018թ. բյուջեի ձևավորման քաղաքականության վերաբերյալ: Նիստի ընթացքում ընդունվել է ՄՀՄԻ 2018թ. բյուջեն, ինչպես նաև՝ ՄՀՄԻ անդամ- պետությունների կողմից վճարվող 2019, 2020, 2021 թթ. տարեկան անդամավճարների չափը հաստատող փաստաթուղթը:
Որոշվել է ՄՀՄԻ անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հերթական նիստն անցկացնել 2018թ. մարտին: