ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին պետական կրթաթոշակի տրամադրում

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին՝ ըստ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և սոցիալական խմբերի:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել.

1) ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված հետևյալ մասնագիտություններից (կրթական ծրագրերից) որևէ մեկով ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողները` առաջին կուրսում ստանալով 70 000 (յոթանասուն հազար) դրամ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 000 դրամ:

Պետության համար առաջնային և կարեվորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ

 

Մասնագիտական մանկավարժություն

011401.04.06 Ֆիզիկա

011401.04.07 Ֆիզիկա

011401.12.06 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

011401.12.07 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

011401.05.06 Մաթեմատիկա

011401.05.07 Մաթեմատիկա

011401.06.06 Ինֆորմատիկա

011401.06.07 Ինֆորմատիկա

011401.02.06 Քիմիա

011401.02.07 Քիմիա

011401.01.06 Կենսաբանություն

011401.01.07 Կենսաբանություն

011401.03.06 Աշխարհագրություն

011401.03.07 Աշխարհագրություն

011401.30.06 Մաթեմատիկա-ֆիզիկա

011401.31.06 Մաթեմատիկա-ինֆորմատիկա

011401.32.06 Կենսաբանություն-քիմիա

011401.33.06 Աշխարհագրություն-բնագիտություն

Ագրարային ճարտարագիտություն

071804.01.06 Մեքենասարքավորումների ճարտարագիտություն

071804.01.07 Մեքենասարքավորումների ճարտարագիտություն

071804.02.06 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն

071804.02.07 Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն

071804.03.06 Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ

071804.03.07 Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ

071804.04.06 Ճշգրիտ գյուղատնտեսություն

071804.04.07 Ճշգրիտ գյուղատնտեսություն

Պարենամթերքի տեխնոլոգիա

072101.01.06 Պարենամթերքի տեխնոլոգիա

072101.01.07 Պարենամթերքի տեխնոլոգիա

072101.02.06 Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

072101.02.07 Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

072101.03.06 Սննդամթերքի անվտանգություն

072101.03.07 Սննդամթերքի անվտանգություն

Ագրոնոմիա

081101.01.06 Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա

081101.01.07 Ագրոնոմիա

081101.02.06 Բույսերի պաշտպանություն

081101.02.07 Բույսերի պաշտպանություն

081101.03.06 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա

081101.03.07 Ջերմատնային ագրոտեխնոլոգիա

081101.04.07 Օրգանական գյուղատնտեսություն

Անասնաբուծություն

081102.02.06 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա

081102.02.07 Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա

Անտառային տնտեսություն

082101.01.06 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

082101.01.07 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

Անասնաբուժություն

084101.01.06 Անասնաբուժություն

084101.01.07 Անասնաբուժություն

084101.02.06 Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն

084101.02.07 Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն

(հավելվածը լրաց. 05.09.24 N 1402-Ն)

Սույն կրթաթոշակի չափը տարածվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա, իսկ ՀՀ կառավարության 2024թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ ավելացված մասնագիտությունների դեպքում՝ սկսած 2024-2025 ուստարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

2) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ, սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 50 000 դրամ:

Սույն կրթաթոշակի չափը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

3) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան ՀՀ պետական բուհերի սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 75 000 ՀՀ դրամ:

Սույն կրթաթոշակի չափը, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշման, կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:

Դիմելու կարգ

Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

Անհրաժեշտ փաստաթղթեր

   - Դիմում,

   - Օրենքներով սահմանված սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

  - ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն  որոշում

  - ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշում

  - ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշւմ

 - ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 110)