Կազմակերպության ընտրության մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպություն ընտրելու մրցույթ:
Մրցույթի արդյունքներով ընտրված կազմակերպությունը երիտասարդ շահառուներին մրցութային հիմունքներով տրամադրելու է ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.
- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,
- գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների առաջատար կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստում,
- գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:
Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ․ մարտի 26-ը։