ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ներկայացուցիչների հետ

04.09.2014

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը հանդիպեց Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տրուբնիկովի և նույն ինստիտուտի Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն Վիկտոր Վորոնովի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ գիտնականների և ՄՀՄԻ-ի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, նշվեց, որ համագործակցության շրջանակներն անհրաժեշտ է ընդլայնել՝  ընդգրկելով նաև հետևյալ ուղղությունները. կրթական ծրագրեր, համատեղ կիրառական ծրագրեր, գիտական սարքաշինություն, գիտական փորձաքննություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան-ՄՀՄԻ համակարգող հանձնաժողովի ստեղծման մասին, որում, ՄՀՄԻ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Ս. Հարությունյանից բացի, կընդգրկվեն նաև հայկական գիտական կենտրոնների ղեկավարներ:

 

Հանդիպման ժամանակ նշվեց, որ մինչ այժմ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ ակտիվորեն համագործակցել են հիմնականում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, և  որոշվեց աշխատանքներ տանել ՄՀՄԻ-ի և ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

 

Տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին