Քննարկվել են ՍԾՏՀ շրջանակներում գիտական համագործակցության հարցեր
2016 թ. մայիսի 16-ից 17-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀ 2014-2018 թվականների գործողությունների հիմնական ծրագրային ցուցանիշները, գիտության և տեխնիկայի ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, «ՍԾՏՀ տնտեսական օրակարգ 2012»-ի երկրորդ՝ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծրագրի առաջնահերթությունների իրականացմանը, ՍԾՏՀ շրջանակներում գիտության և տեխնոլոգիաների ոլորտ երիտասարդների ներգրավմանը, Զարգացման հիմնադրամի ու նախագծերի կառավարմանն առնչվող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: