Ի գիտություն գիտական պարբերականների գլխավոր խմբագիրների
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն տեղեկացնում է, որ, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. մայիսի 14-ի թիվ 527-Ա/2 հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետի, մեկնարկում են գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության իրականացման համար ընդունելի գրախոսվող գիտական պարբերականների ցանկի ձևավորման աշխատանքները:
Ցանկում ներգրավելու նպատակով անհրաժեշտ է մինչև ս. թ. սեպտեմբերի 25-ը Գիտության կոմիտե ներկայացնել պարբերականների վերաբերյալ հավելվածներ 1-4-ով պահանջվող տեղեկատվությունը: