ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն գիտական թեմաների ղեկավարների

24.07.2013

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման պայմանագրերը ստորագրելու նպատակով` անհրաժեշտ է 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել.

- գիտական կազմակերպության տնօրենի (ԲՈՒՀ-ի ռեկտորի) հետ ծառայությունների մատուցման պայմանագրի սահմանված կարգով վավերացված մեկ օրինակը,

- խմբի ղեկավարի եւ կատարողների միջեւ վավերացված պայմանագրերը,

- գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի սահմանված կարգով վավերացված երկու օրինակները:

 

Պայմանագրերի ձևեր

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե