ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքների և չափանիշների սահմանման վերաբերյալ քննարկում կոմիտեում

22.02.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Փետրվարի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքների և չափանիշների սահմանման վերաբերյալ քննարկում:

Քննարկումը վարում էր Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Նա ներկայացրեց նախագիծը, պատասխանեց դրա վերաբերյալ գիտնականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկման մասնակիցները ներկայացրին նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք գրանցվեցին և հաշվի կառնվեն նախագծի հետագա մշակման ժամանակ:  

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ քննարկումներ կլինեն նաև  26-ին և 28-ին, ժամը 16.00-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ):

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  http://scs.am/files/naghagits-ardyunavetutyun.pdf:

Առաջարկությունները կարող եք ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210-140 (122) համարով, աշխատանքային օրերին,  ժամը 14.00-17.00: