Պայմանագիր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ

Հունվարի 20-ին Փարիզում գիտական համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ֆրանսիական կողմը ներկայացնում էին Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Կատրին Բրեշինյակը եւ գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը:
Պայմանագրի նպատակն է առավել սերտ հիմքերի վրա դնել երկու երկրների գիտական համագործակցությունը՝ երկու երկրների գիտաշխատողների փոխանակումների, համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու, համատեղ գիտական միջոցառումներ կազմակերպելու միջոցով: