ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

05.03.2018

Մարտի 6-ի ՀՀ կառավարության նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է 2018 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեին հատկացնել 10,000.0 հազ. դրամ` «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի հրատարակման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հանրագիտարան հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար: