ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում հայտարարում են գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ:
Նախագծերը կարող են ներկայացվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից սահմանված գիտական հետազոտությունների հետևյալ ուղղություններով.
- կենսատեխնոլոգիա /գիտություններ կյանքի մասին,
- նյութագիտություն,
- օպտիկական տեխնոլոգիաներ,
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
- բնապահպանական տեխնոլոգիաներ ու կայուն զարգացմանն ուղղված հետազոտություններ:
Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` հայաստանյան կողմի համակարգողի ստորագրված դիմումով, աշխատանքային օրերին, ժամը 10.00 – 13.00 և 14.00 – 17.00, մինչև 2016 թվականի հուլիսի 14-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +115 կամ 112 հեռախոսահամարներով: