«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀԲՀՀ - 2021» ՄՐՑՈՒՅԹ
![](thumbs/460x/images/2021-01/0b7b348e0a0630d2de8c4efb75ae2e15.jpg)
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը 2010 թվականի նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի շրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀԲՀՀ - 2021» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021 թ. փետրվարի 1-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. փետրվարի 8-ը ներառյալ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 210 140 (+115) հեռախոսահամարով: