ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկումներ Ազգային մրցունակության զեկույցի շուրջ

23.07.2009

Հուլիսի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նիստերի դահլիճում տեղի ունեցած սեմինար-խորհրդակցության ընթացքում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը ներկայացրեց Հայաստանի ազգային մրցունակության 2009 թվականի զեկույցը:

 

Հայաստանն իր ազգային զեկույցը ներկայացնում է արդեն երկրոդ անգամ: Առաջին նման զեկույցը կենտրոնը հրապարակել է 2008-ին:

 

Պարոն Հերգնյանը նշեց, որ ազգային մրցունակության զեկույցը կազմում է Համաշխարհային մրցունակության զեկույցի մասը: Վերջինս հանդիսանում է այն հեղինակավոր փաստաթուղթը, որ տարբեր պետությունների կառավարությունների կողմից օգտագործվում է ռազմավարություններ մշակելիս, իսկ միջազգային կառույցների կողմից՝ պետությունները ռեյտինգավորելիս:

 

5 տնտեսական ցուցանիշ, ինչպես նաեւ օգտագործվել են սոցիոլոգիական հարցումների, միջազգային կազմակերպությունների, խոշոր ձեռնարկությունների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված տվյալներ:

 

Մ. Հերգնյանը ներկայացրեց զեկույցում ընդգրկված վերլուծությունների իրականացման ուղղվածությունը եւ չափորոշիչները, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի զբաղեցրած դիրքը:

 

Կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ զեկույցի 4-րդ՝ ինովացիոն բնագավառին վերաբերող, մասը:

 

Զեկույցի հեղինակները հույս հայտնեցին, որ իրենց վերլուծությունների արդյունքներն օգտակար կլինեն ՀՀ կառավարությանը՝ ինովացիոն բնագավառում քաղաքականություն մշակելու, ոլորտն ակտիվացնելու համար եւ, հետեւաբար, կարեւորեցին ինովացիայի բնագավառին առնչվող շահագրգիռ բոլոր կազմակերպությունների եւ պետական մարմինների կարծիքները:

 

Ակտիվ քննարկումներ ծավալվեցին ինովացիոն բնագավառի զարգացման համար անհրաժեշտ այլ երկրների փորձի հիման վրա ընտրված հիմնական չափորոշիչների գնահատման սկզբունքների, դրանց մեջ գիտության եւ կրթության դերի, գիտության զարգացման ու կառավարման համակարգի ձեւերի վերաբերյալ:

 

Կոմիտեի նախագահն ընդգծեց զեկույցի կարեւորությունը, գնահատեց կատարված աշխատանքը եւ նշեց, որ եթե զեկույցում նշված ցուցանիշները հաշվարկելիս զուգահեռներ տարվեն նաեւ քննարկվող երկրներում գիտությանը եւ ինովացիային հատկացվող միջոցների եւ տրված արդյունքների համեմատականների միջեւ, ապա Հայաստանն, անշուշտ, ավելի բարձր հորիզոնականներ  կզբաղեցնի:

 

Կոմիտեի մասնագետները եւս ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները զեկույցի վերաբերյալ:

 

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց նախքան  Հայաստանի մրցունակության 2009 թ.ազգային զեկույցի վերջնական մշակումը համատեղ աշխատել՝ համադրել կոմիտեում կատարված վերլուծությունների արդյունքները եւ զեկույցի նախագծում ընդգրկված տվյալները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին