ՄՐՑՈՒՅԹ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։
Հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից Կոմիտեի https://orgs.hesc.am/ համակարգով մինչև 2025 թվականի հունիսի 20-ը ներառյալ:
Կազմակերպության ներկայացուցիչը մինչև 2025թ․ հունիսի 27-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով, Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ Կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) է ներկայացնում Կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները` առձեռն:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-300-109 (*710, կամ տեխնիկական հարցերով՝ 910):