Համագործակցության ծրագրեր` միջուկային ֆիզիկայի բնագավառում
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մի խումբ հայ մասնագետների հետ հոկտեմբերին պաշտոնական այցով գտնվում էր միջուկային ֆիզիկայի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում` ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում:
Այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ, քննարկվել են բնագավառում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են 2017 թ. օգոստոսի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով պաշտոնական կարգավիճակ ստացած «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի» հետ համագործակցության հարցեր:
Այցի վերաբերյալ մանրամասները` ,,Республика Армения" թերթի նոյեմբերի 21-ի համարում տպագրված հոդվածում: