ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն լրատվամիջոցների

18.10.2017

2017 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (МС НТИ) 21-րդ նստաշրջանի բացումը` նվիրված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման հարցերին:

Նիստերին կմասնակցեն ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի անդամ Գ. Վ. Տրուբնիկովը, խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Գ. Շումիլինը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ԱՊՀ հարցերով բաժանմունքի ղեկավար Ս. Վ. Մալենկոն և բարձրաստիճան այլ անձինք:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են հանդիպել մասնակիցների հետ` սկսած ժամը 9.30-ից: Նիստի բացումը` ժամը 11.00:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե