ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Երիտասարդ գիտաշխատողները կստանան հավելավճար` առավել բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար

23.10.2015

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  միջոցով, առաջին անգամ կազմակերպել են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի արդյունքում` գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 50 երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) 1 տարի ժամկետով համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվի ամսական 75 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին