Թունաբանության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով Երևանում
04.07.2018

2018 թ. սեպտեմբերի 22-ից 26-ը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենդանական, բուսական և մանրէաբանական թույների հետազոտական և կլինիկական ասպեկտները» թեմայով Թունաբանական միջազգային միության եվրոպական բաժանմունքի 19-րդ գիտաժողովը: Միջոցառումը մասամբ ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից: