Web of Knowledge-ի ռեսուրսներն այսուհետ հասանելի են

Հայաստանի գիտական հանրության համար այսուհետ հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք ռեսուրսներ: Հիշեցնենք, որ համակարգի ռեսուրսները Հայաստանում ժամանակավոր հասանելի էին 2012 թ. փետրվար-հունիս ամիսներին, ինչից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն Thomson Reuters-ի հետ բանակցում էր համագործակցության պայմանների շուրջ: Բանակցությունների արդյունքում պատրաստվել է պայմանագիր, ըստ որի 3 տարի ժամկետով, Հայաստանի համար նպաստավոր պայմաններով, հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են օգտվել համակարգից:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին