ՄՐՑՈՒՅԹ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթ:
Մրցույթն ուղղված է ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքները խթանելուն, երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացմանն աջակցելուն, ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը նպաստելուն, գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցությունը զարգացնելուն:
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am) մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://hesc.am/files/hraver211a2-24.01.2025.pdf
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2024 թվականի մարտի 7-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00, հեռ.՝ +374 10 210 140 (105):