Համագործակցության առաջարկ` Մոլդովայից
Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան շնորհակալական գրություն է հղել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին` հայաստանյան հանդիպման ժամանակ ունեցած հետաքրքիր ու կառուցողական երկխոսությունների համար: Գրության մեջ նա նաև հայտնել է Մոլդովայի գիտությունների ակադեմիայի շահագրգռվածությունը` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի հետ գիտության և նորարարությունների ոլորտում երկկողմանի համաձայնագրի մշակման և ստորագրման հարցում:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին