Հրատարակվել է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009»-ը
Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցեցին «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009»-ի շնորհանդեսին:
Զեկույցը պատրաստվել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի մասնավոր մրցունակ հատված» (CAPS) ծրագրի, «Վիվասել-ՄՏՍ»-ի, «Փրինթինֆո»-ի և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունների օժանդակությամբ:
Զեկույցում գնահատվել է Հայաստանի նորարարության կատարողականը տարբեր երկրների համեմատությամբ, կարեւորվել նորարարության առանձնահատուկ դերը գիտելիքահենք տնտեսության ձեւավորման գործընթացում։ Այն նպատակ ունի օժանդակել մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ ընդգրկուն քննարկումների կայացմանը եւ արդյունավետ նորարարական ազգային համակարգի ձեւավորմանը։
ԳՊԿ նախագահն իր ելույթում բարձր է գնահատել կատարված աշխատանքը, նշելով, որ հետազոտական կենտրոնի կողմից համապարփակ վերլուծվել է այսօրվա իրավիճակը՝ մասնավորապես, կրթություն-գիտություն-ինովացիա շղթայի հստակ աշխատելու մեխանիզմները, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ զեկույցը հետագայում իրականացվելիք ծրագրերում կհանդիսանա լուրջ խթան:
Տեղեկատվության եւ հասարակայնությանհետ կապերի բաժին