ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. տվյալների մուտքագրման ժամկետը երկարացվել է

26.07.2019

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ընթացքում ստացված գիտական արդյունքների ներկայացման միասնական համակարգում (https://orgs.scs.am/) գիտաչափական տվյալների մուտքագրման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. օգոստոսի 10-ը, ժամը 12.00:

Վերջնաժամկետը փոխվել է` հաշվի առնելով գիտական  կազմակերպություններից ստացված դիմումները:

Արդեն  ուղարկված հայտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու հնարավորություն ստանալու համար կազմակերպությունները կարող են դիմել ՀՀ գիտության կոմիտե` 010 210 140 (108) հեռախոսահամարով: