Բրյուսելում կստորագրվի «Հորիզոն-2020»-ին անդամակցելու համաձայնագիրը
«Հորիզոն-2020» ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ Շրջանակային ծրագիրն է, որը գործելու է 2014-2020թթ. ընթացքում:
2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում նախատեսվում է «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի ստորագրումը:
ՄանրամասներԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը
Քննարկվել են բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները
Ապրիլի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի աշխատանքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը:
Մանրամասներ