Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը
![](thumbs/135x97/images/2024-01/b8485e9dc8cfab2c39ee1cc31c20a7b4.jpg)
Հունվարի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում շահառու հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվեց ապագա Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։