Մրցույթի արդյունքները հայտնի են 06.11.2020 Ամփոփվել են «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքները։ Մանրամասներ
Ի գիտություն 04.11.2020 Կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով գիտական ստորաբաժանումների վերազինմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը չեղարկվել է: Մանրամասներ
ՀՀ գիտության կոմիտեն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած դրամահավաքին 02.11.2020 ՀՀ գիտության կոմիտեի աշխատակիցները միացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: Մանրամասներ
Ուշադրություն 30.10.2020 Հարգելի՛ գործընկերներ, Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսի տարածումը հնարավորինս նվազեցնելու կարևորությունը՝ խնդրում ենք ՀՀ գիտության կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մանրամասներ
Մրցույթների արդյունքները հայտնի են 19.10.2020 Ամփոփվել են «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» և «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթների արդյունքները: Մանրամասներ
Բուհերն ու ԳԱԱ-ն միջազգային գործընկերներին են ներկայացնում իրականությունը պատերազմի մասին 16.10.2020 Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: Մանրամասներ
Հաշվետվությունների ընդունման ժամկետը երկարաձգվել է 14.10.2020 Ուշադրություն. «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2018» մրցույթի շրջանակներում իրականացվող գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների ընդունման ժամկետը երկարաձգվել է: Մանրամասներ