Թափուր պաշտոնի մրցույթ 15.06.2020 ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: (Վերջնաժամկետ՝ հունիսի 24) Մանրամասներ
Նոր մրցույթ՝ «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» 10.06.2020 Գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մանրամասներ
Հիշեցում 02.06.2020 Կոմիտեի ստորաբաժանումների կոնտակտային տվյալների մեջ ներկայացված են նաև ստորաբաժանումների պատասխանատուների անձնական (բջջային) հեռախոսահամարները: Մանրամասներ
Հաստատվել է մշտադիտարկման կարգը 20.05.2020 Հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների մշտադիտարկման կարգը: Մանրամասներ
Կազմակերպվում է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ 19.05.2020 Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2020 թ. հունիսի 26-ը, ժամը 18:00-ը, իսկ պահանջվող փաստաթղթերը՝ առձեռն կամ փոստով՝ մինչև 2020 թ. հուլիսի 3-ը: Մանրամասներ
Ի գիտություն 2021 թ. ընթացքում գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների դպրոց նախատեսող կազմակերպությունների 19.05.2020 2021 թ. ընթացքում գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին մասնակցելու նպատակով կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնել մինչև 2020 թ. հուլիսի 31-ը ներառյալ: Մանրամասներ
Մրցույթ՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար 15.05.2020 ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020» մրցույթը: Հայտերն ընդունվում են միայն առցանց եղանակով՝ 2020 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ: Մանրամասներ