Ի գիտություն 10.01.2020 Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (JINR) 2020 թ. հունիսի 17-30-ը Իսրայելում կազմակերպում են Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոց (ESHEP 2020): Մանրամասներ
Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ 09.01.2020 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 8-ի N 4-Ա որոշմամբ Աարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ։ Մանրամասներ
Թող 2020 թվականը լինի խաղաղության և առաջընթացի տարի 27.12.2019 Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2020 թվականը լինի խաղաղության և աննախադեպ առաջընթացի տարի: Մանրամասներ
Դեսպանի հետ քննարկվել են գիտական համագործակցության հարցեր 20.12.2019 Դեկտեմբերի 19-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին և նրա գլխավոր խորհրդականին: Մանրամասներ
Մտածենք գիտության մասին - 2020 18.12.2019 2020 թվականի ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալու է «Մտածենք գիտության մասին - 2020» համաշխարհային ցուցահանդեսը Մանրամասներ
Մրցույթի արդյունքները հայտնի են 16.12.2019 Հաստատվել է «Տնտեսագիտություն և գործարարություն» մասնագիտության թեմատիկ-ոլորտային գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Մանրամասներ
Կոմիտեում քննարկվեցին 2020-2024 թվականների գերակայությունները 11.12.2019 Դեկտեմբերի 10-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Մանրամասներ