ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջան Դուբնայում 07.04.2016 Ապրիլի 4-6-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին: Մանրամասներ
Մասնակցություն ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի հերթական նիստին 04.04.2016 2016 թ. ապրիլի 1-2-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը գործուղվել էր ՌԴ Դուբնա քաղաք՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ֆինանսական կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Մանրամասներ
Ցավակցական 04.04.2016 Հայաստանի գիտությունը ցավալի կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ անվանի ֆիզիկոս, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) երկարամյա աշխատակից Աշոտ Գևորգի Ախպերջանյանը: Մանրամասներ
Հայ-հնդկական արձանագրություն գիտության ոլորտում 01.04.2016 Ապրիլի 1-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ստորագրվեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև համագործակցության մասին» արձանագրություն: Մանրամասներ
Հայ-հնդկական գիտական կապերի ամրապնդում 31.03.2016 Մարտի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալեց Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտից Ս.Կ. Վարշնիին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցչին: Մանրամասներ
ԳՊԿ Ոսկե մեդալ՝ Ռոբերտ Ավագյանին 29.03.2016 Մարտի 29-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում («Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամ) տեղի ունեցավ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացումը: Մանրամասներ
«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ-2016» մրցույթի արդյունքները հայտնի են 25.03.2016 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2016 թ. մարտի 21-ի թիվ 11-Ա հրամանով հաստատվել է «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ-2016» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ցանկը: Մանրամասներ