Նոր համագործակցություն հայագիտության ոլորտում
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 22-ից 25-ը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հրավերով Մոսկվայում մասնակցել է թեմին կից գործող Հայագիտական կենտրոնի ու գիտական խորհրդի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված «Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հոգևոր-բարոյական հանցագործություն» գիտաժողովին:
ՄանրամասներՀՀ կառավարության նիստում
ՀԱԱՀ աշխատակիցները պարգևատրվել են կոմիտեի պատվոգրերով
Երիտասարդ գիտաշխատողները կստանան հավելավճար` առավել բարձր արդյունավետություն ցուցաբերելու համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, առաջին անգամ կազմակերպել են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
ՄանրամասներԵրևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների համագործակցության խորհրդի նիստը
Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեցին ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության խորհրդի (այսուհետ` Համագործակցության խորհրդի) 4-րդ նստաշրջանի երկօրյա աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոորդինացիոն խորհրդի գիտական քարտուղար Ե. Լուկաշևը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով կոորդինացիոն խորհրդի նախագահի տեղակալ, Համագործակցության խորհրդի քարտուղար Մ. Ամիրխանովը և այլոք:
Մանրամասներ