Պարզաբանում
Ուշադրություն. մրցույթների հայտերի ընդունման վերջնաժամկետները փոփոխվել են
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի հայտարարած մրցույթների հայտերի ընդունման վերջնաժամկետները փոփոխվել են. Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության հայտարարած գիտական ու գիտատեխնիկական նախագծերի մրցույթին մասնակցելու համար հայտերը կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 18-ը, ժամը 17.00, իսկ հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» մրցույթի հայտերը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, ժամը 17.00:
ՄանրամասներԱսուլիս «Փաստարկ» ակումբում
Ասուլիս
Ս.թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Փաստարկ» ակումբում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանի մամլո ասուլիսը: ԳՊԿ նախագահը կանդրադառնա 2012 թ. կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններին՝ գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներին, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Քենդլ» նախագծի իրականացման ընթացքին եւ այլն:
ՄանրամասներՈւշադրություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հիշեցնում է
«Հայ-Ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացվող միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի» շրջանակներում մրցութային հայտերի ընդունման աշխատանքներն իրականացվում են առանց ժամկետային սահմանափակումների՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին կնքված պայմանագրի:
Մանրամասներ