ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հիշեցնում է
«Հայ-Ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացվող միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի» շրջանակներում մրցութային հայտերի ընդունման աշխատանքներն իրականացվում են առանց ժամկետային սահմանափակումների՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին կնքված պայմանագրի:
ՄանրամասներՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը 2010 թ. մայիսի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակներում հայտարարում են հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» ՄՐՑՈՒՅԹ:
ՄանրամասներՀաստատվել են երիտասարդ գիտաշխատողների հաշվետվությունների փորձաքննության արդյունքները
Հուլիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունների գնահատման մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում խորհուրդը հաստատեց «Ա» դասի թեմաների ամփոփիչ եւ «Բ» դասի թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքները եւ ընդունեց հաշվետվությունները, ինչպես նաեւ որոշեց շարունակել «Բ» դասի գիտական թեմաների ֆինանսավորումը:
ՄանրամասներՍկսել է գործել HESS II դիտակը
Գիտություն-տնտեսություն կապերն ամրապնդվեցին նոր համաձայնագրով
Մաղթում ենք հաջողություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը եւ «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր «Մոստ», որը ընթերցողին կծանոթացնի Հայաստանում եւ արտասահմանում գիտության, տեխնիկայի եւ բժշկության ձեռքբերումներին:
Մանրամասներ