Սեմինարի հրավեր 16.02.2010 2010 թ. փետրվարի 18-ին, ժամը 17:00-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե` ք. Երևան, Օրբելի 22, 1-ին հարկ) տեղի կունենա սեմինար՝ «ՀՀ գիտական կազմակերպության անձնագիր» թեմայով: Մանրամասներ
Ասպիրանտուրայի բացում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում 16.02.2010 Փետրվարի 15-ին գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) տեղի ունեցած «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացման արարողությանը: Մանրամասներ
Փոքրիկ գրադարան՝ գիտության պետական կոմիտեում 15.02.2010 2009 թվականից Գիտության պետական կոմիտեում բացվեց գրադարան: Նախաձեռնության նպատակն էր միավորել կոմիտեում առկա գիտության ոլորտին առնչվող տեղեկատվական նյութերը եւ դրանք հասանելի դարձնել գիտական գործունեությամբ զբաղվողներին: Մանրամասներ
Գործնական հանդիպումներ Մոսկվայում 02.02.2010 Մոսկվա կատարած կարճատեւ այցի ընթացքում Ս. Հարությունյանը, ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելուց բացի, մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել: Մանրամասներ
ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության ծրագիրը մշակման փուլում է 01.02.2010 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հունվարի 29-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստին: Մանրամասներ
Այցելություն Մոսկվա 29.01.2010 Հունվարի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մեկնել է ՌԴ՝ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար: Մանրամասներ
Լրատվամիջոցները՝ մեր մասին 19.01.2010 2009 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից գրանցվել է կոմիտեի գործունեությանը վերաբերող 138 հրապարակում, այդ թվում՝ 14 հարցազրույց կոմիտեի նախագահի հետ: Մանրամասներ