Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը 21.04.2023 ՀՀ կառավարության ապրիլի 21-ի նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը: նոր հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է քաղաքի ստեղծման աշխատանքները: Մանրամասներ
ICMV 2023 միջազգային գիտական կոնֆերանսը կանցկացվի Հայաստանում 20.04.2023 Համակարգչային տեսողության ոլորտում միջազգայնորեն ճանաչված International Conference of Machine Vision (ICMV 2023) գիտական 16-րդ համաժողովն այս տարի կանցկացվի Երևանում՝ Հայ-ռուսական համալսարանում, նոյեմբերի 15-18-ը։ Մանրամասներ
Մրցույթ՝ ուղղված ՀՀ և Արցախի գիտական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը 20.04.2023 ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2023» մրցույթը: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. մայիսի 26-ը ներառյալ: Մանրամասներ
Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը 90 տարեկան է 14.04.2023 Այսօր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակն է։ ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է ականավոր գիտնականին նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, եռանդ ու նորանոր ստեղծագործական հաջողություններ: Մանրամասներ
Գիտության կոմիտեն կֆինանսավորի 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց 14.04.2023 Հաստատվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը, որոնցում ընդգրկված է 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց: Մանրամասներ
Կյանքից հեռացել է Վարդան Դևրիկյանը 14.04.2023 Սույն թվականի ապրիլի 13-ին 59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Մանրամասներ
«Մարի Սկլոդովսկա-Կյուրի» ծրագրի հետդոկտորական կրթաթոշակների 2023 թ․ մրցույթի հայտերն ընդունվում են 12.04.2023 ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA PF) մրցույթի շրջանակներում առաջարկում է 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետդոկտորական գիտնականներին: Մանրամասներ