Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքները
Ծաղկաձորում տեղի է ունեցել «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողովը
Սեպտեմբերի 19-23-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Հայաստանի կողմից զեկուցումներով հանդես եկավ 25, իսկ արտերկրներից՝ 43 գիտնական: Գիտաժողովին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Գիտության կոմիտեն։
ՄանրամասներԳիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության մրցույթ
Գիտության կոմիտեն կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 4-ն է։
ՄանրամասներԱռցանց սեմինար ԱԱԳԼ-ում
Տեղի կունենան վեբինարներ՝ ՓՄՌ ֆինանսավորման վերաբերյալ
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը և ՓՄՌ տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործման հիմնարար ենթակառուցվածք նախագիծը կազմակերպում են փոքր մոդուլային ռեակտորների ֆինանսավորման վերաբերյալ վեբինարներ, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 28-29-ին՝ Երևանի ժամանակով 16:00-18:00-ին։ Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 27-ը։
Մանրամասներ