Ի գիտություն 09.11.2022 ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու նպատակով 2022 թ. նոյեմբերի 1-ին տրված հայտարարությամբ դիմել է մեկ քաղաքացի, ում հետ էլ կնքվել է պայմանագիր: Մանրամասներ
Շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ՝ գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 04.11.2022 Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկում 15 գիտական կազմակերպություն է, ֆինանսավորվել է 28 հայտ: Մանրամասներ
Տեղեկատվական միջոցառում՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում 04.11.2022 2022 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դահլիճում տեղի կունենա Եվրոպական գիտահետազոտական դրամաշնորհային «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում: Մանրամասներ
Փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն 01.11.2022 ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու մասին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. նոյեմբերի 4-ը: Մանրամասներ
Հուշագիր՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-վրացական համագործակցության մասին 24.10.2022 Ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր: Մանրամասներ
Աշնանային միջազգային դպրոց՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով 21.10.2022 Ս․թ․ հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Մանրամասներ
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ» 19.10.2022 «Երիտասարդ գիտականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ․ նոյեմբերի 17-ը: Մանրամասներ