Տեղեկատվական հանդիպում՝ հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի վերաբերյալ 11.08.2022 Օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին ՀՀ գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ) տեղի կունենա «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Մանրամասներ
Էկոկենտրոնը կազմակերպում է ամառային դպրոց 03.08.2022 ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է երիտասարդական ամառային դպրոց՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաների կիրառման ոլորտները և հնարավորությունները» խորագրով: Մանրամասներ
Ի գիտություն 02.08.2022 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 5-րդ փուլի մեկնարկի մասին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 15-ն է: Մանրամասներ
Հետդոկտորական կրթաթոշակ՝ Իսրայելում ուսանելու համար 28.07.2022 Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարել են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Մանրամասներ
Կֆինանսավորվեն 11 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 5 դպրոց. ցանկերը թարմացվել են 27.07.2022 ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2022 թ. հուլիսի 27-ի N 16-Ա/Ք հրամանով լրացումներ են կատարվել 2022 թվականին կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերում: Մանրամասներ
Միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ՝ կին ուսանողների համար 26.07.2022 Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Մանրամասներ
Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց 25.07.2022 ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել է 10-օրյա ամառային դպրոց, որը հնարավորություն կտա երիտասարդ վերականգնողներին հմտանալու հնագիտական գտածոների վերականգնման բնագավառում Մանրամասներ