Ուշադրություն

«Հայ-Ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացվող միացյալ միջազգային համատեղ լաբորատորիաների կազմավորման ծրագրի» շրջանակներում մրցութային հայտերի ընդունման աշխատանքներն իրականացվում են առանց ժամկետային սահմանափակումների՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին կնքված պայմանագրի:
ՄանրամասներՀայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը 2010 թ. մայիսի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակներում հայտարարում են հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» ՄՐՑՈՒՅԹ:
ՄանրամասներՀուլիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունների գնահատման մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում խորհուրդը հաստատեց «Ա» դասի թեմաների ամփոփիչ եւ «Բ» դասի թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքները եւ ընդունեց հաշվետվությունները, ինչպես նաեւ որոշեց շարունակել «Բ» դասի գիտական թեմաների ֆինանսավորումը:
Մանրամասներ