Աշխատաժողով ԱԱԳԼ-ում՝ բարձր էներգիայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ոլորտում 15.09.2023 Սեպտեմբերի 11-ից 14-ը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ CHEP-2023-YEREVAN աշխատաժողովը: Մանրամասներ
Գիտության և կրթության ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին 14.09.2023 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 12-13-ը նախատեսվում է ՀՀ ԳԱԱ հարակից բացօթյա տարածքում կազմակերպել «Գիտության և կրթության ցուցահանդես»: Մանրամասներ
ՖՀԻ-ում մեկնարկել է «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը 12.09.2023 Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ամենամյա «Լազերային ֆիզիկա 2023» միջազգային գիտաժողովը (LP-2023)՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ՖՀԻ հիմնադիր-տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին և ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին: Մանրամասներ
ԵԱՏՄ երկրներում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերը 07.09.2023 ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացման մասին նախագծին: Մանրամասներ
Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան - 120» 06.09.2023 Ս.թ. սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով գիտաժողով, որին կմասնակցեն 8 երկրների առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ: Մանրամասներ