Մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ փուլը
Հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը:
Քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն /2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար/: Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը:
Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական/ՀԱԹ/, թիվ 189 ավագ/Դավիթաշեն/, թիվ 14 հիմնական/Կենտրոն/ և թիվ 190 ավագ/ՀԱԹ/ դպրոցներ: Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝քիմիա: ՄՆացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու՝ թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի:
2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը և կենտրոնները՝ այստեղ: