Ամփոփվել են գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 3-ի N 1463-Ա/2 հրամանով հաստատվել է ս.թ. ապրիլի 27-ին հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 16 գիտական թեմա: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել է ս.թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թ. ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին տրամադրված միջոցների շրջանակներում:
Մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ և բեկումնային թեմաներին:
Մրցույթի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ կից տեսաշարից: