Երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. փետրվարի 3-ի N 177-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. սեպտեմբերի 22-ին հայտարարված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Այս տարի մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 34 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6 գիտական թեմա:
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. փետրվարից: