Ամփոփվել են Հայաստան-Վրաստան համագործակցության շրջանակում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024թ. սեպտեմբերին կազմակերպված ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՎԳԱՀ – 2025» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Մրցույթի շրջանակում ստացվել է 27 հայտ, որոնցից 24-ը համապատասխանել են կողմերի սահմանած պայմաններին և ներկայացվել են անկախ գիտական փորձաքննության, որի արդյունքների հիման վրա ձևավորվել է վարկանշային ցանկը: Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 3 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ:
Նախատեսվում է, որ նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025թ. հունվարին: