ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ֆիզիկական կոլոքվիում. դեկտեմբերի 22-ին տեղի կունենա հանդիպում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում

09.12.2021

Մի խումբ առաջատար ֆիզիկոսներ, ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ, նախաձեռնել են Ֆիզիկական կոլոքվիում՝ հանդիպումների շարք՝ ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու թեմաները համատեղ քննարկելու նպատակով: Կոլոքվիումին հրավիրվում են գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Միջոցառումները բաց են բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում՝ ուսանողների և ասպիրանտների  համար:

Առաջիկա հանդիպումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): Լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը կներկայացնի «Հոլի Քվանտային էֆեկտի սարահարթային անցումներից մինչև ոչ֊կրիտիկական լարերի տեսություն» թեման:

Կոլոքվիումի առաջին հանդիպումը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 22-ին, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը ներկայացրել է «Լազերա-օպտիկական եղանակների կիրառումը բժշկական ախտորոշման սարքերի մշակման համար» թեման:

Կոլոքվիումի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/am/colloquium:

Հարցերի դեպքում կարելի է դիմել կոլոքվիումի հիմնական համակարգող Միքայել Խանբեկյանին (m.khanbekyan@ipr.am):