Ձեռք կբերվի 59 գիտական սարք՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացմանն ուղղված մրցույթի արդյունքում

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը:
Մրցույթի ադյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:
Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։
Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները Կոմիտեի հետ կկնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրեր և կկազմակերպեն գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը։