6 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

Հաստատվել է 2022թ. նոյեմբերին կազմակերպված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի երկրորդ փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:
Մրցույթի արդյունքներով հայաստանյան գիտական կազմակերպություններում գործունեություն իրականացնող 5 գիտնական կֆինանսավորվի՝ արտերկրի լավագույն գիտական կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:
Ամփոփվել է նաև 2023թ. հունվարին հայտարարված Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթը։
Ֆինանսավորման է երաշխավորվել 1 ծրագիր:
Նշենք, որ մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը, որը մեկտեղում է վերոնշյալ երկու մրցույթները։