ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել է պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը

11.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 1693-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

 

Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝«Բնական գիտություններ», 41-ը՝«Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», 11-ը՝ «Բժշկական գիտություններ», 22-ը՝ «Գյուղատնտեսական գիտություններ», 27-ը՝ «Հասարակական գիտություններ» և 39-ը՝ «Հայագիտություն ու հումանիտար գիտություններ» բնագավառներից:

Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի այս մրցույթը նախորդներից  տարբերվում է: Հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհները տրամադրվելու են մինչև 3 տարի տևողությամբ: Խստացվել են խմբերի ղեկավարներին ներկայացվող պահանջները, նաև՝ խմբերից պահանջվելու են ավելի շոշափելի գիտական արդյունքներ. թեմաների  իրականացման ընթացքում խմբերը պետք է ապահովեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում բարձր վարկանիշ ունեցող հրապարակումներ: Այս պայմանի չկատարելը կազդի հետագայում Գիտության կոմիտեի հայտարարած մրցութային ծրագրերին գիտահետազոտական խմբի անդամների կողմից ներկայացված գիտական թեմաների փորձագիտական գնահատականի վրա: Մրցույթը նախորդներից տարբերվում է նաև ֆինանսավորվող թեմաների աննախադեպ մեծ թվով:

Թեմաների ֆինանսավորումը կսկվի 2021 թ. հոկտեմբերից: