144 գիտական խումբ կիրականացնի 36 ամիս տևողությամբ նախագծեր. մրցույթն ամփոփվել է
![](thumbs/460x/images/2025-02/63a66a97033ea6b82c04f0adf9104ee2.png)
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Մրցույթի արդյունքում 3-5 անդամ ունեցող 144 գիտական խումբ՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ, կիրականացնի 36 ամիս տևողությամբ նախագծեր։
Հիշեցնենք, որ այս մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա: