ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կֆինանսավորվի ևս 6 գիտական միջոցառում

13.06.2023

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. հունիսի 13-ի N 14-Ա/Ք հրամանով լրացվել է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների ցանկը։

Ըստ այդմ կֆինանսավորվի ևս 6 գիտական միջոցառում։

Նշենք՝ ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2023 թ. ապրիլի 13-ի N 05-Ա/Ք հրամանով հաստատված ցանկում ընդգրկված էր 7 գիտական միջոցառում։

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը Գիտության կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ, հետևաբար՝ 2023 թվականին վերը նշվածներից բացի այլ միջոցառումներ ևս կարող են ֆինանսավորվել։

 

Ի գիտություն ցանկերում ընդգրկված կազմակերպություններին 

Խնդրում ենք միջոցառումից առնվազն տասն օր առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: