Նոր մրցույթ՝ օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ
Գիտության կոմիտեն հայտարարում է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ:
Մրցույթը անցկացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում: Կոմիտեն 24 կամ 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրի 2-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար: Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, ով ունի գիտական աստիճան և զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով մրցույթի պայմաններում նշված՝ տվյալ բնագավառի համար ընդունելի որևէ կազմակերպությունում:
Մրցույթի հայտերը գնահատելիս հաշվի են առնվելու գիտահետազոտական խմբի ղեկավարի, կատարողների և օտարերկրյա գործընկերոջ մասնագիտական համապատասխանությունը թեմային և որակավորումը՝ ըստ գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշի որոշման մեթոդաբանության, ինչպես նաև թեմայի առնչությունը Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարներին: Առավելությունը կտրվի միջգիտակարգային հետազոտություններին:
Մրցույթի հայտարարությանն ու հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/am/17-03-2020: